Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2004, 901 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «ը» ենթակետը «2003» թվագրված» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների» բառերով.

բ) որոշման 2-րդ կետում`

«ժա1» ենթակետը «2003» թվագրված» ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերով.

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա2» ենթակետով.

«ժա2) 2004 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումը».

գ) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) մինչև 2004 թվականի սեպտեմբերի 15-ը հաստատել «2003» թվագրված տեղական արտադրանքի դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը».

դ) որոշման 1-ին կետի «ը» ենթակետով հաստատված հավելվածի`

վերնագիրը «2003» ԹՎԱԳՐՎԱԾ» բառերից հետո լրացնել «ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ» բառերով,

1-ին կետում «և ներմուծողների մոտ 2004 թվականի հուլիսի 15-ի դրությամբ առկա` համապատասխան «2003» և» բառերը փոխարինել «մոտ առկա «2003» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների և ներմուծողների մոտ առկա» բառերով,

2-րդ կետը «2003» թվից հետո լրացնել «թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների» բառերով,

2-րդ կետի «ա» ենթակետում «ապրանքներ» բառը փոխարինել «ոգելից խմիչքներ» բառերով,

4-րդ կետի առաջին պարբերությունից հանել «, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ» բառերը,

5-րդ կետի երրորդ պարբերությունում «2004» թիվը փոխարինել «2003» թվով,

6-րդ կետում «առանձին` սահմանված» բառերը փոխարինել «առանձնացված» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023