Կառավարության որոշումներ

8 Փետրվարի 2007, 134 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ Ի ՊԱՇՏՈՆԵ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 3000-ԱՊԱՏԻԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐ- ԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանից տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: