Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2004, 900 - Ն

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 226 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771 որոշմամբ հաստատված հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել միջնակարգ կրթության պետական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2006 թվականից մինչև 2008 թվականն աստիճանաբար ապահովել հանրակրթական դպրոցներում օգտագործվող ուսումնական պլանների, հանրակրթական առարկաների չափորոշիչների և ծրագրերի համապատասխանեցումը միջնակարգ կրթության պետական չափորոշչին:

3. 2006 թվականի սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» N 226 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: