Կառավարության որոշումներ

8 Փետրվարի 2007, 114 - Ն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ԿԱՅԱ- ՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱՇԱՏԻ, ԳԵՂԱԿԵՐՏԻ, ԴԱՇՏԻ, ԼԵՌՆԱՄԵՐՁԻ, ԾԱՂԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ- ՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱԴԻՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԵՐԻՆ ՍԱՍՈՒՆԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԴԱՐԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՅԳՈՒՏԻ, ՓԱՄԲԱԿԻ, ԳԵՂԱՄԱՍԱՐԻ, ԿԱԽԱԿՆԻ, ՇԱՏՋՐԵՔԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱ- ԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՍԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆ- ՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱ- ԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2007 թվականի փետրվարի 4-ին կայացած` Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնքի ղեկավարի, 2007 թվականի փետրվարի 11-ին կայանալիք` Արմավիրի մարզի Բերքաշատի, Գեղակերտի, Դաշտի, Լեռնամերձի, Ծաղկունքի գյուղական համայնքների ղեկավարների, 2007 թվականի փետրվարի 18-ին կայանալիք` Արարատի մարզի Վերին Դվինի, Լոռու մարզի Արդվիի, Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքների ղեկավարների, 2007 թվականի փետրվարի 25-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Գեղադիրի գյուղական համայնքի ղեկավարի, Վերին Սասունաշենի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Գետիկի գյուղական համայնքի ղեկավարի, Դարանակի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Այգուտի, Փամբակի, Գեղամասարի, Կախակնի, Շատջրեքի, Ներքին Շորժայի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Կոտայքի մարզի Քաղսիի գյուղական համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքի ղեկավարի և Քարաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 3558945 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։