5 Ապրիլի 2007, 392 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Ոuտիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 2018-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) «1. Գլխավոր խմբի պաշտոններ» աղյուսակի բաժնի պետի պաշտոնին հավասարեցված պաշտոնների սյունակը «ՀՀ ոuտիկանության փորձաքրեագիտական վարչության հանրապետական գնդակապարկուճադարանի պետ» բառերից հետո լրացնել «, սպայական գումարտակի հրամանատար» բառերով.
2) «2. Ավագ խմբի պաշտոններ» աղյուսակի բաժնի պետի տեղակալի պաշտոնին հավասարեցված պաշտոնների սյունակը «առանձին գումարտակի հրամանատար,» բառերից հետո լրացնել «սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ,» բառերով.
3) «2. Ավագ խմբի պաշտոններ» աղյուսակի բաժանմունքի պետի պաշտոնին հավասարեցված պաշտոնների սյունակը «առանձին գումարտակի հրամանատարի տեղակալ,» բառերից հետո լրացնել «սպայական վաշտի հրամանատար,» բառերով.
4) «3. Միջին խմբի պաշտոններ» աղյուսակի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնին հավասարեցված պաշտոնների սյունակը «առանձին (հատուկ) վաշտի հրամանատար», բառերից հետո լրացնել «սպայական վաշտի հրամանատարի տեղակալ,» բառերով.
5) «3. Միջին խմբի պաշտոններ» աղյուսակի հատկապեu կարևոր հանձնարարություններով ավագ տեuուչ, հատկապեu կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապեu կարևոր գործերով ավագ oպերլիազորի պաշտոններին հավասարեցված պաշտոնների սյունակը «վաշտի հրամանատար,» բառերից հետո լրացնել «սպայական դասակի հրամանատար,» բառերով.
6) «3. Միջին խմբի պաշտոններ» աղյուսակի ավագ տեuուչ, ավագ քննիչ, ավագ oպերլիազորի պաշտոններին հավասարեցված պաշտոնների սյունակը «վաշտի հրամանատարի տեղակալ» բառերից հետո լրացնել «սպայական ջոկի հրամանատար, » բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: