17 Հունիսի 2004, 897 - Ն
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարության միջև «Երևան քաղաքի ճանապարհների վերանորոգման համար սարքավորումների մասին» ճապոնական դրամաշնորհի մասին» դրամաշնորհ-համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 597-Ն որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից կնքված «Հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Երևանի քաղաքապետի առաջարկության դեպքում համաձայնել Երևանի քաղաքապետարանի և «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված` հավատարմագրային կառավարման պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության միջև 2003 թվականի հունիսի 25-ին կնքված N ԱՇՁԲ-03/50 պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման հետ: