5 Մարտի 2007, 390 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Գորիսի պետական համալսարանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1365-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման 3-րդ կետի`
1) «ա» ենթակետում «5մլն 056 հազ.դրամ» բառերը փոխարինել «1296.016 հազ.դրամ սկզբնական» բառերով.
2) «բ» ենթակետում «հանձնվում է 4մլն 664 հազ.դրամ արժողությամբ գույք» բառերը փոխարինել «ամրացվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիսի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առ—տրային կազմակերպությունից հետ վերցված Գորիս քաղաքի Գ.Տաթևացու 18 հասցեում գտնվող 1819.8 քառ.մետր ընդհանուր մակերեսով ու 8864.600 հազ. դրամ սկզբնական արժեքով գույք» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր