22 Մարտի 2007, 386 - Ն
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿՆՔԵԼՈՒ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 854-րդ հոդվածի և 864-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու ու հաշվառելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները սույն որոշմամբ սահմանված կարգով ենթակա են դրոշմավորման, կնքման և հաշվառման սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մայիսի 1-ից: