Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2004, 894 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճի և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի անտառային ֆոնդի տարածքներում վայրի կենդանիների տեսակների բնականոն վերարտադրության ապահովման, էկոտուրիզմի և որսորդական տուրիզմի զարգացման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Պետական անտառային ֆոնդի հողերից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճից 2400 հեկտար և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածք առանձնացնել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների սահմանների ճշտումը, «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

3. Թույլատրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նշված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական ( հաղթանշանային ) որս:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագիր:

Արխիվ

2024

2023