Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2007, 382 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. հավելվածի 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «71-րդ» կետով.

«71. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի` մինչև 1992 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածը հաստատվում է նրա ձեռնադրության մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի տված տեղեկանքով, որի մեջ նշվում են եկեղեցականի ազգանունը, անունը, հայրանունը, հոգևոր անունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ձեռնադրության հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը:».

բ. 8-րդ կետում «4-7-րդ» թվերը փոխարինել «4-71-րդ» թվերով.

գ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» բառերով.

3) N 5 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը «գործատուի» բառից հետո լրացնել «(Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի)» բառերով:

4) N 7 հավելվածում «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 25-րդ» բառերը փոխարինել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: