Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2007, 380 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱ- ԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը սահմանելու մասին»

N 1777-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 2-րդ կետը «Հայաստանի Հարապետության քաղաքացիական օդանավերի» բառերից հետո լրացնել «(անկախ միջադեպի կամ պատահարի կատարման վայրից)» բառերով.

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Նախնական հաշվետվություն՝ հաղորդում, որն օգտագործվում է քննության սկզբնական փուլերում ստացած տեղեկությունների անհապաղ հաղորդման համար:

Լիազոր ներկայացուցիչ՝ քննությանը մասնակցելու համապատասխան որակավորում ունեցող անձ, որը նշանակվել է պետության լիազոր մարմնի կողմից` այլ պետությունում անցկացվող քննությանը մասնակցելու նպատակով:».

3) 9-րդ կետը «քննությունը» բառից հետո լրացնել «անհապաղ» բառով.

4) 19-րդ կետի «բ» ենթակետը «մասերը,» բառից հետո լրացնել «ներառյալ օդանավային ինքնագրերը և օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները,», իսկ «օբյեկտները» բառից հետո` «և ստանալ անսահմանափակ հսկողություն դրանց նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի անհապաղ իրականացնել մանրամասն հետազոտություններ:» բառերով.

5) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Այն դեպքերում, երբ ոչ գրանցման, ոչ նախագծող, ոչ արտադրող և ոչ էլ շահագործող պետությունները չեն նշանակում լիազորված ներկայացուցիչ, հանձնաժողովը քննությանը մասնակցելու համար հրավիրում է օդանավ շահագործողին և այն կազմակերպություններին, որոնք պատասխանատու են օդանավի տիպի կառուցվածքի և վերջնական հավաքման համար:

Իր լիազորված ներկայացուցիչներին օգնություն ցույց տալու նպատակով` նախագծող պետությունն ու արտադրող պետությունն իրավունք ունեն նշանակելու օդանավի տիպի կառուցվածքի և վերջնական հավաքման համար պատասխանատու կազմակերպությունների կողմից առաջարկված մեկ կամ մի քանի խորհրդատու:».

6) 22-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 221-րդ կետով.

«221. Իրադարձության վայրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարն ազատում է օդանավը, այն ամենը, ինչ գտնվում է դրա վրա, կամ դրա որոշ մասերը պահպանությունից` այն պահից, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն քննության համար, կամ որոշ անձանց, ովքեր համապատասխանաբար նշանակված են գրանցման կամ շահագործողի պետության կողմից: Այն դեպքում, եթե օդանավը, այն ամենը, ինչ գտնվում է դրա վրա, կամ դրա որոշ մասերը գտնվում են այնպիսի վայրում, որի մուտքը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը գտնում է անհնար, ապա իրականացվում է դրանց տեղափոխումն այնպիսի վայր, որտեղ հնարավոր է մուտք գործել».

7) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության օդանավի հետ կատարված պատահարի կամ լուրջ միջադեպի մասին իրադարձության վայրի պետությունը տեղյակ չէ, ապա գլխավոր վարչությունը տեղեկանալու դեպքում դրա մասին հաղորդում է իրադարձության վայրի, նախագծող և արտադրող պետություններին:».

8) 34-րդ կետում «N 13 հավելվածին» բառերը փոխարինել «N 13 հավելվածի

4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետերին համապատասխան» բառերով.

9) 55-րդ կետի երկրորդ պարբերությունը «որն» բառից հետո լրացնել «ԻԿԱՕ-ի աշխատանքային լեզուներից մեկով կազմված» բառերով.

10) 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե առաջին ուղեկցական նամակից սկսած 60 օրվա ընթացքում հանձնաժողովը չի ստանում կարծիք, ապա հաշվետվությունը հրատարակվում է` բացառությամբ այն դեպքերի, երբ քննության ժամկետը բոլոր երկրների համաձայնությամբ երկարաձգվել է:».

11) 59-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» և «ը» ենթակետերով.

«է) օդանավի տիպի կառուցվածքի և վերջնական հավաքման համար պատասխանատու կազմակերպություններին.

ը) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն:».

12) 60-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե քննության ընթացքում հայտնի է դառնում կամ առաջանում են կասկածներ, որ տեղի է ունեցել ապօրինի միջամտության ակտ, ապա հանձնաժողովի նախագահն անհապաղ միջոցներ է ձեռնարկում` շահագրգիռ պետությունների ավիացիոն անվտանգության համապատասխան մարմիններին դրա մասին տեղեկացնելու համար:».

13) 60-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 601-րդ կետով.

«601. Ավիացիոն միջադեպի կամ պատահարի քննության ժամանակ արդյունավետ օգտագործվում են օդանավային ինքնագրերը, որոնց ձայնագրման վերծանումն ապահովում է քննություն կատարող պետությունը:».

14) 62-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ շահագործվող օդանավի հետ այլ պետության տարածքում տեղի ունեցած ավիացիոն պատահարի կամ լուրջ միջադեպի քննություն կատարող պետության խնդրանքով գլխավոր վարչությունն այդ պետությանն է տրամադրում ամբողջ համապատասխան տեղեկատվությունը:

Եթե օդանավը մինչև ավիացիոն պատահարը կամ միջադեպն օգտվել է կամ կարող էր սովորաբար օգտվել Հայաստանի Հանրապետության համապատասխան ավիացիոն միջոցներից կամ ծառայություններից, ապա գլխավոր վարչությունը քննությանը վերաբերող տեղեկատվություն ունենալու դեպքում այն տրամադրում է քննություն կատարող պետությանը:

Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ շահագործվող օդանավի հետ այլ պետության տարածքում տեղի ունեցած ավիացիոն պատահարի կամ լուրջ միջադեպից հետո այդ օդանավը վայրէջք է կատարել իրադարձության վայր չհանդիսացող պետության տարածքում, ապա քննություն կատարող պետության խնդրանքով գլխավոր վարչությունը նրան է տրամադրում օդանավային ինքնագրի ձայնագրությունները, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրել նաև ինքնագրերը:

Քննություն կատարող պետության խնդրանքով գլխավոր վարչությունը նրան է տրամադրում տեղեկատվություն այն կազմակերպությունների մասին, որոնց գործունեությունը կարող էր ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ օդանավի շահագործման վրա:».

15) 64-րդ կետում «48» թիվը փոխարինել «21» թվով.

16) 70-րդ կետը լրացնել`

ա. հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները և դրանց վերծանումները.»,

բ. հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Այդ ձայնագրությունները ներառվում են վերջնական հաշվետվության կամ դրա լրացման մեջ` միայն այն դեպքում, երբ դրանք վերաբերում են ավիացիոն պատահարի կամ միջադեպի վերլուծությանը: Ձայնագրությունների այլ մասերը հրապարակման ենթակա չեն:».

17) 97-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Քննության ընթացքում ի հայտ եկած ԻԿԱՕ-ի փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունները` ուղղված թռիչքների անվտանգության ապահովմանը, անհրաժեշտության դեպքում գլխավոր վարչության կողմից կարող են ուղարկվել համապատասխան պետություններ:

Միաժամանակ նմանատիպ դեպքերում քննություն անցկացրած այլ պետությունից առաջարկություններ ստանալու դեպքում գլխավոր վարչությունն այդ պետությանը տեղեկացնում է իրականացված միջոցառումների մասին:».

18) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 100-րդ կետով.

«100. Գլխավոր վարչությունը կոնվենցիայի N 13 հավելվածի 8-րդ գլխի պահանջներին համապատասխան կազմակերպում է պատահարների և միջադեպերի մասին տեղեկությունների տրամադրման համակարգ, տվյալների բազայի համակարգ, տվյալների վերլուծության (կանխարգելիչ միջոցներ) և թռիչքների անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգ:»:

2. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ  օրը: