5 Ապրիլի 2007, 379 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 219 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 20-ի «Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 219 որոշման 2.7-րդ կետի «բ» ենթակետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մասնագետների պատրաստման և աշխատանքով ապահովման նպատակով 2007 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել 5 մլն դրամ:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: