27 Մայիսի 2004, 832 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում`
ա) «0300 Կրթություն» բաժինը լրացնել հետևյալ նոր տողերով`
«0331 Հայոց լեզու և գրականություն
0332 Օտար լեզու
0333 Ֆիզիկական կուլտուրա (մարմնակրթություն) և սպորտ
0334 Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն».
բ) «0500 Մշակույթ և արվեստ» բաժինը լրացնել նոր` «0535 Բեմանկարչություն» տողով.
գ) «0600 Տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ)» բաժինը լրացնել նոր` «0628 Արվեստի կառավարում (մենեջմենթ)» տողով.
դ) «1500 Վերգետնյա տրանսպորտային համակարգեր» բաժինը լրացնել նոր` «1510 Հրետանային տեխնիկայի տրանսպորտային միջոցներ» տողով.
ե) կատարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ագրոպարենային ոլորտի և դրան առնչվող մասնագիտությունների դասիչների ու անվանումների փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: