1 Մարտի 2007, 371 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» N 963-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դեպքերում սոցիալական քարտից հրաժարվող անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք):».
2) որոշմամբ հաստատված սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգի`
ա. 5-րդ կետը «համարի» բառից հետո լրացնել «և տեղեկանքի» բառերով,
բ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում սույն կետով սահմանված փաստաթղթերում գործատուն նշում է կատարում տեղեկանքի վերաբերյալ:»,
դ. 12-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.
«12.1. Սոցիալական քարտից հրաժարվող անձանց համար`
ա) սույն կարգի 8-րդ, 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում սոցիալական քարտի համարի փոխարեն նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ.
բ) սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում սոցիալական քարտի պատճենի փոխարեն կիրառվում է տեղեկանքը, որը կարվում է կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման գործում:»,
ե. 14-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.
«14.1. Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հարկային, մաքսային և պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ, ինչը կիրառվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված դեպքում:»,
զ. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձինք իրենց գործատուներին են ներկայացնում տեղեկանքը, որը կարվում է աշխատողի անձնական գործում:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց կողմից ներկայացվող և գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 4-րդ կետի «բ» ենթակետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք)» բառերով,
բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում հաշվառման քարտի` սոցիալական քարտի համարը նշելու համար նախատեսված դաշտում կատարվում է նշում տեղեկանքի վերաբերյալ, իսկ տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:»,
գ. 7-րդ կետի «բ» ենթակետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ տեղեկանքը» բառերով,
դ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սոցիալական քարտից հրաժարվող անձի ներկայացրած տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:».
2) որոշման N 2 հավելվածի «բ» կետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով.
«14. Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձինք սույն ցանկով նախատեսված` սոցիալական ապահովության քարտի և դրա պատճենի փոխարեն ներկայացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:»։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 53-րդ կետը, NN 11 և 12 ձևերը «սոցիալական քարտի համարը» բառերից հետո լրացնել «կամ նշում սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն որոշման հավելվածներով սահմանված` սոցիալական ապահովության քարտի փոխարեն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը, իսկ սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ:»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: