28 Հունվարի 2004, 85 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.
բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր և ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.
գ) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 10.0 մլն դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի։
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, հանրակրթություն և լրացուցիչ կրթություն,
բ) արտադպրոցական դաստիարակություն,
գ) նախապատրաստական դասընթացներ,
դ) մասնագիտական ուսուցման դասընթացներ,
ե) հրատարակչական գործ,
զ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում։
5. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
ա) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,
բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել պետական գրանցում իրականացնող մարմին այն ներկայացնելը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: