15 Մարտի 2007, 352 - Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի
N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Աճառյան 42 հասցեում գտնվող` 1724.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Զեթ ընդ Զեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ավան, Գրիգոր Նարեկացու 35-10) (այսուհետ` գնորդ):
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի փետրվարի 22-ին գնահատված գույքի արժեքը` 24922 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 18692 հազ. դրամ,
գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.08 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1099200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ. Ներսիսյան փողոցի N 7 հասցեում գտնվող` 1495.4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
3) Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն իր զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.25689 հեկտար հողատարածքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:
4) Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ. Ներսիսյան փողոցի N 7 հասցեում գտնվող` 1495.4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքն օտարել աճուրդով:
5) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի փետրվարի 7-ին գնահատված գույքի արժեքը` 92799 հազ. դրամ,
բ. գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 69599 հազ. դրամ,
գ. որ աճուրդում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.25689 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,
բ. աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1050152 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7) Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
8) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողամասի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ` կազմակերպություն) հետ վերցնել Ղուկասավանի մասնաճյուղի` 265.4 քառ. մետր մակերեսով թանգարանի շենքը (հասցեն` Արարատի մարզ, գ. Ղուկասավան), (այսուհետ` գույք) և այն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արա Վարդանյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AG0670386, տրված` 044-ի կողմից, 2006 թվականի մայիսի 23-ին, հասցեն` Մասիսի շրջան, գ. Ղուկասավան):
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունվարի 18-ին գնահատված գույքի արժեքը` 5986 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 4490 հազ. դրամ,
2) Սահմանել, որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.73 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի (այդ թվում` սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի) արժեքի որոշման հետ կապված վճարը` 1418648 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ. գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ,
գ. 3 տարվա ընթացքում կատարել 17500 հազ. դրամի չափով ներդրումներ, հետևյալ համամասնությամբ`
առաջին տարում` 5500 հազ. դրամ,
երկրորդ տարում` 6000 հազ դրամ,
երրորդ տարում` 6000 հազ. դրամ,
երրորդ տարվա վերջում ստեղծել 25 աշխատատեղ:
4) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ղուկասավան գյուղում գտնվող` 749.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արա Վարդանյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AG0670386, տրված` 044-ի կողմից, 2006 թվականի մայիսի 23-ին, հասցեն` Մասիսի շրջան, գ. Ղուկասավան):
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունվարի 18-ին գնահատված գույքի արժեքը` 14414 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 14414 հազ. դրամ:
2) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: