7 Մարտի 2007, 349 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 706 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության հատուկ սպառողների սննդի օրական միջին նորմաների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի
N 706 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը և N 1 հավելվածի վերնագիրը «ժամանակ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության այլ զորքերում» բառերով.
2) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41-րդ և 42-րդ կետերով.
«41. Հաստատել խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարենային ապահովման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի:
42. Հաստատել խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարենային ապահովման չափաքանակները` համաձայն N 6 հավելվածի։».
3) որոշումը լրացնել նոր` NN 5 և 6 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: