Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2004, 841 - Ն

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏԻ, ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12 Գ-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «է» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 02 ենթախմբի «03. Կենտրոնացված կարգով ՀՀ ազգային գրապալատի և գրադարանների համար սարքերի, սարքավորումների ձեռքբերման գծով պետական պատվեր» և 07 խմբի 03 ենթախմբի «03. Կենտրոնացված կարգով թանգարանների համար սարքերի, սարքավորումների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերները՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: