1 Մարտի 2007, 347 - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) նշված ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ծրագրերի իրականացմամբ Երևանում կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ միջին և բարձր հարկայնությամբ շենքեր և շինություններ, որոնք ապահովելու են նոր բնակարանային ֆոնդի, ինչպես նաև հասարակական տարածքների (խանութներ, սրճարաններ, ցուցասրահներ և այլն) ավելացումը: Որոշ տարածքներում կառուցապատման ծր
ագրերի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհներ, ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան փողոցներ և մայթեր, ինչպես նաև նշված տարածքներում առկա բնակարանային ֆոնդը մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում, որն իր հերթին կհանգեցնի անշարժ գույքի շուկայում մեծ ծավալներով առաջարկի մեծացմանը և այդ շուկայի զարգացմանը,
գ. կառուցվող նոր փողոցներն ստեղծում են այլընտրանքային երթևեկության ճանապարհներ, ինչպես նաև կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն են ընձեռում նվազեցնելու Երևան քաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը,
2) նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. վերջիններիս անմիջական հարևանությամբ գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տարածքների համար նախագծվել և մասնակի իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մաս կազմող հանգույցներ,
բ. անհնար է ապահովել տարածքների բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով,
գ. տարածքներում առկա են մեծ քանակությամբ հանրապետական և տեղական նշանակության հուշարձան շենքեր-շինություններ, որոնք այժմ գտնվում են անմխիթար վիճակում: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին վերակառուցել այդ շենքերն ու շինությունները` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճը ներկայումս կառուցվող շենքեր-շինությունների հետ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռքբերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը.
2) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության oտարման գործառույթներն իրականաց
ում է Երևանի քաղաքապետը.3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2009 թվականի հունվարի 1-ն է.
4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձև
:3. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություններ` մրցույթներ։
Ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներից` NN 6, 17 և 19 հողամասերի (ըստ ցուցակի) վաճառքի պայմանագրերում սահմանել այդ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման կամ վերակառուցման (ամրացման) վերաբերյալ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից բխող պարտավորություններ, իսկ NN 9 և 20 (ըստ ցուցակի) հողամասերի վաճառքի պայմանագրերում սահմանել, որ այդ տարածքների վերգետնյա մասերում կառուցապատման աշխատանքները կատարվելու են այդ տարածքներում պահպանվող հուշարձանների վերականգնման և այլ տարածքներից տեղափոխվող հուշարձանների վերականգնման նպատակով` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: