8 Փետրվարի 2007, 175 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության միջև 2005 թվականի դեկտեմբերի 14-ին ստորագրված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի շրջանակներում իրականացվող գործընթացները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող գույքը վարձակալությամբ փոխանցելու և ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետում «2005 թվականի դեկտեմբերի 1-ի» բառերը և «16642631681,33» ու «7698461263,36» թվերը համապատասխանաբար փոխարինել «2006 թվականի հունիսի 1-ի» բառերով և «19159983465,86» ու «2582969223,56» թվերով.
բ) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
գ) որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին» բառերով:
2. Ընդունել ի գիտություն, որ`
ա) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունները բոլոր հաշվապահական ձևակերպումները, այդ թվում` նաև ամորտիզացիոն մասհանումների հաշվարկները սույն որոշման 1-ին կետի NN 1 և 2 հավելվածների համաձայն կատարում են 2006 թվականի հունիսի 1-ի դրությամբ.
բ) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը, ինչպես նաև համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվում է գործառնական վարձակալության, իսկ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը՝ ֆինանսական վարձակալության:
3. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված այն գույքը, որը «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվում է կապիտալ ներդրումների և նորոգումների նպատակով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից շահագործման հանձնվելիք օբյեկտների ընդունման պահի դրությամբ համարվում է փոխհատուցված` համաձայն ներկայացված հաշվետվությունների (ակտերի), իսկ այն գույքը, որը «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից չի օգտագործվում կապիտալ ներդրումների և նորոգումների նպատակով, ենթակա է փոխհատուցման` վարձակալության պայմանագրի ավարտի դրությամբ` պայմանագրով սահմանված կարգով։:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունների միջև գործակալական պայմանագրի կնքումը` «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առաջացած դեբիտորական պարտքերի գանձումն իրականացնելու և «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց առաջացած կրեդիտորական պարտքերի (կանխավճարների) մարմանն ուղղելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում նշված կանխավճարների մարումից հետո մնացած դեբիտորական պարտքերի վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: