19 Ապրիլի 2007, 479 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԱԴԻՈ- ԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նապատակով ընդերքօգտագործման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում իրականացնել ռադիոակտիվ հումքի հանքավայրերի որոնման և հետախուզման աշխատանքներ` 5 տարի ժամկետով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ռադիոակտիվ հումքի որոնված և հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքում ակնկալվող արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման հարցերին անդրադառնալ շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տրամադրելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: