12 Ապրիլի 2007, 464 - Ն
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱ- ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված`
1) 1999 թվականի արտադրության «ԳԱԶ-3110» մակնիշի` 482560 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ավտոմեքենան (նույնականացման համարը` XTH 311000 X0284479, շարժիչը` N 3266209) հետ վերցնել և հաշվեկշռային արժեքով ամրացնել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) 1999 թվականի արտադրության «ԳԱԶ-3110» մակնիշի` 482560 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ավտոմեքենան (հենասահքը` N 833116, թափքը` N 0249110, շարժիչը` N 3333030) հետ վերցնել և հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման
N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը` բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։