Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2007, 456 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ լրացումները.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 628 որոշման հավելվածում կատարել լրացում՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 80-Ն որոշման հավելվածում կատարել լրացում՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 754-Ն որոշման հավելվածում կատարել լրացում՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 49-Ն որոշման հավելվածում կատարել լրացում՝ համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Եր—ան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն N 1որոշման հավելվածում կատարել լրացում՝ համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 2322-Ն որոշման հավելվածում կատարել լրացում՝ համաձայն N 6 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: