Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2007, 439 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) արդյունաբերության վարչությունը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման բաժինն ու ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման համամասնությունների վարչությունը միավորել՝ ստեղծելով ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչություն.

2) արտաքին տնտեսական քաղաքականության վարչությունը և ներդրումային քաղաքականության ու շուկայական ենթակառուցվածքի զարգացման վարչությունը միավորել՝ ստեղծելով արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչություն.

3) ներքին շուկայի պաշտպանության և մրցակցային միջավայրի բարելավման վարչությունն ու առևտրի և ծառայությունների վարչությունը միավորել՝ ստեղծելով առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչություն.

4) ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչությունն ու տնտեսությունում տեխնիկական անվտանգության բաժինը միավորել՝ ստեղծելով ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչություն.

5) տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժինը վերակազմավորել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության.

6) ստեղծել ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալություն.

7) գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչությունն անվանափոխել գիտության և ինովացիոն քաղաքականության վարչության.

8) ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչությունն անվանափոխել ռազմատնտեսական ծրագրերի վարչության,

9) Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության հետ համագործակցության վարչությունն անվանափոխել եվրամիության և առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: