Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2007, 441 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղթանակի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականությունը հանդիսացող մեկ հեկտար և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 0.26 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղթանակի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխելու դեպքում համապատասխան բյուջե մուծել հողամասի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը: