3 Հունիսի 2004, 856 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Գյումրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ամասիայի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Աշոցքի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Անիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արթիկի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ախուրյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին»
N 141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետում «վերակազմավորման» բառը փոխարինել «միաձուլման» բառով.
բ) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «Գյումրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ամասիայի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Աշոցքի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Անիի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցվում են համապատասխանաբար 15, 60, 20, 55 տոկոսներով».
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: