Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2004, 858 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Արարատի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արտաշատի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Մասիսի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 143-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում «վերակազմավորման» բառը փոխարինել «միաձուլման» բառով.

բ) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «Արտաշատի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցվում է 99 տոկոսով».

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: