Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2007, 428 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 508-Ն որոշման վերնագրում, որոշման մեջ ու որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հավատարմագրման գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 959-Ն որոշման վերնագրում, որոշման մեջ և որոշման հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «կոնցեսիոն գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1231-Ն որոշման վերնագրում, որոշման մեջ և որոշման հավելվածներում «Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «մտավոր սեփականության գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետությունում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1230-Ն որոշման վերնագրում, որոշման մեջ և որոշման հավելվածներում «Հայաստանի Հանրապետությունում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

Արխիվ

2024

2023