Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2007, 423 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 14-րդ կետում՝

ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) երկրորդ օրինակը տրվում է ապրանքները և տրանսպորտային միջոցները տեղափոխման ընդունած անձին, որը տեղափոխման ավարտի պահին այն ներկայացնում է նշանակման մաքսային մարմին»,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) երրորդ օրինակը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկվում է նշանակման մաքսային մարմին:

Նշանակման մաքսային մարմինն իրեն ներկայացված փոխադրման ամփոփագրի երրորդ օրինակն ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ավարտից (բացթողումից) հետո 10-օրյա ժամկետում` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկում է վերադաս մաքսային մարմին, իսկ երկրորդ օրինակը կարում է ապրանքներ տեղափոխող անձի թղթապանակում` կցելով մաքսային մարմնում պահվող մաքսային հայտարարագրի օրինակին:».

2) 16-րդ կետի «ա» ենթակետում «14-րդ կետի «ա» ենթակետի» բառերը փոխարինել «14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։