Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2007, 402 - Ն

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851–Ն որոշման 28.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 13 խմբի 05 ենթախմբի «01. Պետական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստանդարտացման աշխատանքների կատարում» ծրագրով նախատեսված աշխատանքների գծով 2007 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի: