Կառավարության որոշումներ

22 Մարտի 2007, 399 - Ն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՈՒՄ», «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԵՎ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 7.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «07. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում», «14. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «22. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում ներքին սփյուռքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովում» ծրագրերի ֆինանսավորման չափերը` համաձայն NN 1-3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: