Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2007, 383 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքը` քաղաքացիական ավիացիային առնչվող կամ դրա գործունեության վրա հնարավոր ներգործություն ունեցող կանոններ, կարգեր, հրահանգներ ու կանոնակարգեր մշակելիս և ընդունելիս` Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի` Չիկագոյի կոնվենցիայի դրույթներին դրանց համապատասխանությունն ապահովելու վերաբերյալ, համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Միջազգային օդագնացության օդերևութաբանական ապահովման մասին» 3-րդ հավելվածի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային օդագնացության օդերևութաբանական սպասարկման (ՀՕԿ–N 49) տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովումը կանոնակարգելու և ավիացիոն անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: