Կառավարության որոշումներ

1 Մարտի 2007, 331 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 116-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, փոխադրել`

1) համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 2 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.

2) քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1.9 հեկտար վարելահողը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ` սահմանված կարգով փոփոխելու դեպքում համապատասխան բյուջե մուծելը` հողամասի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխելը: