Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2007, 344 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 26-ի ՆԿ-301-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հետ համաձայնեցնելուց հետո համատեղ հրամանով հաստատել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ` տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործառույթի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող` մշտական գործող աշխատանքային խումբ և սահմանել դրա իրավասությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-230-Ն օրենքն ուժի մեջ մտնելու պահից: