Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 874 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վտանգավոր թափոնների ցանկը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր