Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2004, 879 - Ն

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՅԱՀԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2004 թվականի հունիսին կայանալիք` Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, Սյունիքի մարզի Փայահանի գյուղական համայնքի ավագանու անդամների և Որոտանի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 160650 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսա-վորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: