Կառավարության որոշումներ

22 Մարտի 2007, 319 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման N1 հավելվածի 46-րդ կետում «մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

2. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ  օրը:

Արխիվ

2024

2023