Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 67 - Ն

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻԻ, ՄԵՂՎԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌ ԿԱՅԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի հունվարին կայանալիք` Լոռու մարզի Արդվիի, Մեղվահովտի գյուղական համայնքների ղեկավարների, Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարի, Շիրակի մարզի Ջաջուռ կայարանի գյուղական համայնքի ղեկավարի և Սյունիքի մարզի Ձորանիստի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 946325 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 2004 թ. փետրվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 5-ի N 67 - Ն որոշման

  

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻԻ, ՄԵՂՎԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌ ԿԱՅԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 N N

ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)

 1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ

30000

այդ թվում՝ 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000

  2.Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000

 3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000

 4. Կապի ծառայության վճարներ 1000

 5.Գրասենյակային ծախսեր 1000

 ընդամենը 52000

16 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

(16 x 52000) 832000

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

(21776 ընտրող 21776 x 0,05) x 5 դրամ 114325

Ընդամենը 946325