6 Մայիսի 2004, 886 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների, ինչպես նա— նրանց ուղեկցող ընտանիքի անդամների՝ տրանսպորտից օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների տրանսպորտային սպասարկման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ համապատասխան պետական կառավարման մարմնին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 ցանկի 6-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: