Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2004, 890 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 2-րդ կետով հաստատված` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

բ) որոշման 3-րդ կետով հաստատված՝ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար» բառերը փոխարինել

«ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերով, իսկ 3-րդ տողից հանել «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերը.

գ) որոշման 4-րդ կետով հաստատված` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրության մեջ`

հանել 1-ին կետի երկրորդ պարբերությունը,

հանել 3-րդ կետի «գ» ենթակետը,

4-րդ կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «փորձաքննական խմբեր» բառերը փոխարինել «փորձագետների հանձնախմբեր» բառերով,

8-րդ կետը «անդամներին» բառից հետո լրացնել «մրցանակաբաշխության նյութերի տրամադրման և» բառերով և նույն կետում «հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը» բառերը փոխարինել «հանձնաժողովի քարտուղարը» բառերով,

12-րդ կետում «հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարին» բառերը փոխարինել «հանձնաժողովի քարտուղարին։ Հանձնաժողովների նիստերին հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության դեպքում նիստին կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը» բառերով,

13-րդ կետում «հանձնաժողովի աշխատանքային խումբը» բառերը փոխարինել «հանձնաժողովի քարտուղարը» բառերով և նույն կետից հանել, «որի տեխնիկական սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը» բառերը,

14-րդ կետում «աշխատանքային խմբի ղեկավարը» բառերը փոխարինել «քարտուղարը» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։