Կառավարության որոշումներ

22 Փետրվարի 2007, 278 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դպրոցական ֆիլհարմոնիա» մասնաճյուղ:

2. «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դպրոցական ֆիլհարմոնիա» մասնաճյուղի պահպանման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 8578.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`

1) «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը.

2) «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դպրոցական ֆիլհարմոնիա» մասնաճյուղի` օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: