Կառավարության որոշումներ

7 Մարտի 2007, 269 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 66-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի առաջին սյունակի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկում «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ձմեռային սպորտաձևերի հանրապետական առաջնություն» բառերը փոխարինել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ձմեռային մարզաձևերի հանրապետական առաջնություն» բառերով, իսկ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող դպրոցականների շախմատի հանրապետական առաջնություն» բառերը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող դպրոցականների շախմատի հանրապետական առաջնություն» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի` «ՀՀ Արմավիրի մարզպետարան 2500.0 5000.0 5000.0 5000.0 «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ՀՀ Արմավիրի մարզպետարան

այդ թվում`

2500.0

5000.0

5000.0

5000.0

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող տոնական միջոցառումներ

2500.0

5000.0

5000.0

5000.0

«Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ»

ս

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: