1 Հուլիսի 2004, 932 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2004 թվականի գարնանային ցրտահարություններից տուժած 4536 հեկտար ծիրանենու այգիների վերականգնմանն աջակցելու նպատակով դրանց սեփականատերերի կողմից օգտագործված ջրի դիմաց վարձավճարները փոխհատուցելու համար ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 199209 հազ. դրամ՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ` ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե ներկայացնել, ըստ հողօգտագործողների, ջրի վարձի փոխհատուցման չափերը՝ տուժած ցանքատարածություններին համապատասխան։