Կառավարության որոշումներ

1 Մարտի 2007, 215 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 502 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարներ) հաշվանցման և վերադարձի դեպքերում և հսկիչ գնումների իրականացման դեպքում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգերը հաստատելու մասին» N 502 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված հսկիչ գնումների իրականացման դեպքում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգի`

1) 5-րդ կետից հանել «` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ընթերակայի ներկայությամբ» բառերը.

2) 7-րդ կետի առաջին պարբերությունից հանել «ընթերակայի անկետային տվյալները» բառերը, իսկ նույն կետի երկրորդ պարբերությունից` «ընթերակաները,» բառը.

3) «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրության ձևից հանել «Ընթերակայի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ», ինչպես նաև

«Ընթերակաները (կամ) այլ» բառերը:

2. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ  օրը: