Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2004, 807 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչուհի Հասմիկ Գասպարյանի` ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով ավերված անհատական բնակելի տան արժեքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշմամբ` բազմաբնակարան շենքերի բնակարանների արժեքին համապատասխան նրան հատկացված գումարի տարբերությունը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 2,990.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):