22 Փետրվարի 2007, 211 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՍԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 625-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն համարվող 81.3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից փոխադրել՝
1) 4.9 հեկտար այլ հողերից` բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար,
2) 73.4 հեկտարը, որից` 65.4 հեկտար վարելահող, 8.0 հեկտար արոտավայր՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ 71.4 հեկտարը` հանգստի գոտի կառուցելու, և 2.0 հեկտարը` գերեզմանոցի համար,
3) 3.0 հեկտար արոտավայրը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրություն հիմնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: