Կառավարության որոշումներ

1 Փետրվարի 2007, 209 - Ն

ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 6-ամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների ուսումնասիրության կարգը, կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի ձևը, որդեգրողի թեկնածուների հաշվառման մատյանների, որդեգրողի թեկնածուի անձնական քարտի և որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու համար դիմումի ձ—երը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշմամբ հաստատված երեխայի որդեգրման կարգի 2, 4, 5, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 և 24-րդ կետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: