18 Հունվարի 2007, 205 - Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2007-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ (ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ) ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանը (հողերի օգտագործման սխեման)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով համապատասխանեցնել «Սևան» ազգային պարկի տարածքում կնքված վարձակալական պայմանագրերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կառավարման պլանին (հողերի օգտագործման սխեմային) և ապահովել դրանց պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի նախագծով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: