20 Մայիսի 2004, 805 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և Լինսի հիմնադրամի «Մշակույթ», «Աղետի գոտի», «Երևանի փողոցների վերականգնում» ու «Ճանապարհաշինություն» ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների հետերաշխիքային ժամկետներում իրականացված կառույցների նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ», «Աղետի գոտի» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների 2004 թվականի հունիս-նոյեմբեր ամիսների պահպանման ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 26,829.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների: