1 Փետրվարի 2007, 201 - Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ (ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ), ՄԱՆԿԱ- ԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ, ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԿԱՊԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՅԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
ա) առողջապահական բնագավառի աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 1 հավելվածի.
բ) հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 2 հավելվածի.
գ) էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 3 հավելվածի.
դ) կապի բնագավառի աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 4 հավելվածի.
ե) ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 5 հավելվածի.
զ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները` համաձայն N 6 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: